Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով դատական գործընթացը հետաձգվել է մինչեւ հուլիսի 6-ը:
Նախագահող դատավոր Ռոդիոն Կիրեեւը հուլիսի 4-ին մասնակի բավարարել էր Տիմոշենկոյի նոր պաշտպանյալ Նիկոլայ Տիտարենկոյի միջնորդությունը` քրեական գործին ծանոթանալու համար պահանջվող մեկ ամսվա փոխարեն նրան տալ երկու օր:
Նախկին վարչապետի նախկին փաստաբան Սերգեյ Վլասենկոն աուդիտորական գործակալություններից մեկի հետ ‘գազային” գործի վերաբերյալ աուդիտ անցկացնելու համար մեկնել է արտասահման:
Նշենք, որ Տիմոշենկոյին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրի կնքման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով:




























