ԱՄՆ Միչիգան նահանգի բանտերից մեկում գտնվող դատապարտյալն ամերիկյան իշխանությունների դեմ հայց է ներկայացրել:

21-ամյա Կայլ Ռիչարդսը դժգոհ է, որ բանտերում պոռնոգրաֆիկ բնույթի ապրանքատեսակ չի տարածվում:

Իր հայցում երիտասարդը նշել է, որ պոռնոգրաֆիայի պակասը «բերում է իր կյանքի որակի իջեցման, քանի որ իր մոտ ընկնում է սեքսուալ եւ զգայական զգացողությունը», հայտնում է The Detroit News-ը:

 Կայլ Ռիչարդսը ձերբակալվել է 2011 թվականին` բանկ թալանելու համար: