Հաքերները ապատեղեկատվություն էին տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մահվան մասին` կոտրելով Fox News հեռուստաընկերության հաշիվը Twitter-ի կայքում:
ԱՄՆ Անկախության օրը կոտրվել է ոչ թե հիմնական, այլ լրացուցիչ հաշիվը` @foxnewspolitics-ը: Ապօրինի ներխուժումն իրականացրել է Scriptkiddies խմբավորումը:
«Բարաք Օբամայի վրա կրակել են երկու անգամ Այովայի Ross ռեստորանում, որտեղ նա մասնակցում էր նախընտրական միջոցառումներին: Օբաման մահացել է: Տարածեք այս հաղորդագրությունը, որ աջակցեք հանգուցյալ նախագահի ընտանիքին, թող նա հանգչի խաղաղությամբ: Կրակողին անպայման կգտնեն»,- գրել են չարագործները:




























