Ռուսաստանի հակակոռուպցիոն ազգային կոմիտեն ԱՄՆ արդարադատության նախարարությանը հայտարարություն է ուղարկել` խնդրանքով` ստուգել Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի եւ նրա հարազատների ակտիվները:
Ռուսական իրավապահ մարմինները Աշոտ Եղիազարյանին եւ նրա եղբորը` Արտեմին խարդախության մեջ են մեղադրում:
Արտեմ Եղիազարյանը, Մաքսիմ Կլոչինը եւ Վիտալի Գոգոխիան մեղադրվում են միեւնույն հոդվածով` «առանձնակի մեծ չափերի խարդախություն»: Քննությունը նրանց մեղադրում է գործարար Վիտալի Սմագինից “Ցենտուրիոն ալյանս” ՓԲԸ 20 տոկոս բաժնետոմսերը խարդախությամբ յուրացնելու մեջ:
Ինքն Աշոտ Եղիազարյանը, բացի սրանից, մեղադրվում է նաեւ «Ռոսիմուշեստվայի» ղեկավարի նախկին տեղակալ Միխայիլ Անանեւից կես մլրդ ռուբլի գողանալու մեջ:




























