«Բայկոնուր» տիեզերակայանից հինգշաբթի, ժամը 5.15-ին դեպի Միջազգային տիեզերական կայան է մեկնել «Պրոգրես» բեռնատար տիեզերանավը: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երեք օրից տիեզերքում աշխատող Ռոման Ռոմանենկոյին, Մաքսիմ Սուրաեւին, Նիկոլ Սթքոթին, Ջեֆրի Ուիլյամսին, Ֆրանկ դե Վիննին եւ Ռոբերտ Տիրսկին կհասցնի մոտ 2,5 տոննա բեռ՝ սնունդ, ջուր, սանիտարա-հիգիենիկ պարագաներ, վառելիք, սարքավորումներ: Ինչպես հայտնում է «Վեստին», սա թվային համակարգերով սարքավորված արդեն 3-րդ բեռնանավն է, որ ուղարկվում է տիեզերք: