Մայիսի 12-ին Իրանի Կում քաղաքում հեղինակավոր հոգեւոր գործիչ այաթոլլա Նասիր Մակարիմ Շիրազին քննադատել է Բաքվում շիիթական մզկիթների ոչնչացման փաստը։ «Մենք բացահայտ կերպով հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում մզկիթների ոչնչացումը չդադարեցնեն, կոչ կանենք ընդվզել»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` ասել է այաթոլլան։

Այաթոլլայի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները պետք իմանան, որ շիաները կոչի են սպասում եւ եթե այն լինի, նրանք անպայման կապստամբեն։

Ավելի վաղ մեկ այլ հոգեւորական՝ այաթոլլա Սաֆի Գյուլպայգանին կոչով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կանխել «Ֆաթիմեյի-Զահրա» մզկիթի ոչնչացումը։