ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու  Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չունգ Ըյ Յոնը քննարկել են Փհենյանի հետ փոխգործակցության հարցով ջանքերը, հաղորդում է Reuters-ը:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կողմերը համաձայնել են մանրամասն քննարկել Փհենյանի հետ համագործակցության ուղիները, ներառյալ՝ մարդասիրական համագործակցությունը:

Բլինքենը հաստատել է ԱՄՆ աջակցությունը Փհենյանի եւ Սեուլի միջեւ երկխոսությանը: