Վարչապետի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Վահրամ Գրիգորյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– ասվում է նախագահի հրամանագրում։