Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող ռազմական օգնությունը պետք է նոր մակարդակի հասցնել: Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Արցախին ավելի շատ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել, քան Հայաստանի անկախության ողջ ընթացքում, եւ այդ միտումը կշարունակվի: «Արցախը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքն է: Սա նշանակում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հիմնականում զբաղվելու է Արցախի հարցերով», - հավելեց Աղաջանյանը: