Սպասում եմ 44-օրյա պատերազմը հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը: Կցանկանայի հնարավորինս շուտ պատերազմի մասին լուրջ, ծավալուն տեղեկատվություն հաղորդել, որն ինձ հայտնի է: Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:

Նա վստահություն հայտնեց, որ եւ՛ իրավապահների աշխատանքի արդյունքում, եւ՛ քննչական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները՝ եւ գործող իշխանությունների հետ, եւ նախկին իշխանությունների հետ կապված:

«Կտրվի եւ՛ քաղաքական, եւ՛ քրեաիրավական գնահատական: Կարեւոր է չկրկնել նախկին սխալները: Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա կարծում եմ, որ քաղաքացիները մասամբ իրենց պատասխանը տվեցին անցած ընտրությունների ժամանակ»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը: