Թուրքիան կտրականապես հանդես է գալիս նրա դեմ, որ Իրանն ատոմային ռումբ ունենա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ընդգծում ենք, որ ատոմային զենքը հակամարդկային է իր էությամբ, քանի որ սպառնալիքի տակ է դնում բուն մարդկության գոյությունը: Մենք երբեք չենք կարող թույլատրել, որ տարածաշրջանում ատոմային զենք լինի»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Նա հավելել է, որ նույն տեսակետն է կրկնել նաեւ իսրայելական կողմի հետ բանակցություններում:

Նշենք, որ ներկայումս «վեցյակի» երկրները (ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան) քննարկում են ԱՄՆ առաջարկները՝ Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին: