Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 11-ին, շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքել էր, թե բնակչությունը գնահատական տվել է՝ ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքել էին Սիմոնյանի հայտարարությանը, ինչից հետո ԱԺ–ում կրքերը թեժացել էին, Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրել էր նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարել էր անջատել ուղիղ եթերը։
Այս պահին Ազգային ժողովի նիստը շարունակվում, ուղիղ եթերը միացված է։
Նշենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվել է հետեւյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:











