Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դանիելյանն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Վահե Դանիելյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։