ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՔԿ-ի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

Թեմա
Տեղադրություն




























