«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր՝ օգոստոսի 11–ին, տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների եւ հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են եւ անվրեպ խոցվել:
.jpg)





























