Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 11–ին, այցելել են Սյունիքի մարզ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է  ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջից, այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու համար:

Նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան եւ Տեղ համայնքների գյուղերում: Այսօր Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։