Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Սմբատյանը Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Սմբատյանին հետ կանչել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։




























