Աֆղանստանի արեւմուտքում գտնվող Ֆարահ նահանգի նահանգապետը հանձնվել է թալիբներին, հայտնում է Ariana News-ը:

Թալիբներին հանձնվել են նաեւ հինգ ղեկավարներ, իսկ նահանգապետարանի աշխատակազմի եւս չորս աշխատակից փախել է Իրան:

Աֆղանստանի ազգային բանակի բրիգադը նույնպես զենքը վայր է դրել թալիբների առջեւ:

Թալիբներն այսօր վերահսկում են Աֆղանստանի տարածքի մինչեւ 85 տոկոսը, այդ թվում՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով: