ԱԺ-ում ընթանում է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցով քվեարկությունը:
Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն 12 մշտական հանձնաժողովներ:
Այդ թվում՝
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ;
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ;
Արտաքին հարաբերությունների հարացերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամ;
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամ;
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ;
Մարդու իրավունքների եւ հասարակական խնդիրների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ;
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամ;
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ;
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ;
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով ՝ 10 անդամ;
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամ;
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամ:











