Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել թալիբների հետ հանդիպումը:

«Մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ…Ես կարող եմ հանդիպել մարդու հետ, ով կդառնա նրանց առաջնորդը: Ինչո՞ւ: Քանի որ եթե մենք չկարողանանք վերադարձնել վերահսկողությունը, մենք չենք կարողանա խաղաղություն հաստատել Աֆղանստանում..Մենք որոշ քայլեր կձեռնարկենք»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան մեծացնում է իր արեւելյան եւ հարավային սահմանների մոտ հսկողությունը, որպեսզի կանխի ցանկացած անօրինական ներթափանցում: «Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան հյուրանոց չէ»,-ասել է Էրդողանը:

Սահմանապահները 505 375 մարդու են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական կերպով հատել թուրքական սահմանը 2020 թվականին: