Իրանում 4 քուրդ զինյալների մահապատժի ենթարկելուց հետո PKK-ի իրանյան թեւ համարվող PJAK-ի քուրդ զինյալները անցել են ակտիվ գործողությունների եւ սպանել 16 իրանցի զինվորականի:

Firat գործակալության փոխանցմամբ` PJAK-ի («Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցություն) զինյալները մայիսի 12-ին Իրանի Բերդերեշ եւ Դուբլուր գյուղերի միջեւ ընկած իրանական հեղափոխության պահապանների բանակի զինվորական կետի վրա հարձակման արդյունքում սպանել են 12 զինվորականի: Միեւնույն ժամանակ մեկ այլ վայրում իրանցի զինվորականների մեքենան հայտնվել է ծուղակում եւ հայտնվել քուրդ զինյալների կրակահերթի տակ, որի արդյունքում զոհվել 4 եւ վիրավորվել եւս 4 իրանցի զինվորական:

Նշենք, որ PJAK-ը Իրանում քուրդ զինյալներին մահապատժի ենթարկելուց հետո հայտարարել էր, որ իրենք Իրանի այս քայլերը անպատասխան չեն թողնի: