Այս տարի գրեթե կրկնապատկվել է Արեւմտյան Բալկաններով Եվրամիություն անօրինական մուտք գործող միգրանտների թիվը, որոնց մեծամասնությունը Սիրիայից եւ Աֆղանստանից է, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ЕС Frontex-ը:

Frontex-ը հաղորդել է, որ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Բալկաններով 22600 միգրանտ է անօրինական կերպով մուտք գործել ԵՄ, ինչը 90 տոկոսով ավել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հուլիսին այդ թիվը 67 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ասվում է Frontex-ի հայտարարության մեջ:

ԵՄ անդամ շատ երկրներ մտահոգված են, որ Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ստիպում են մարդկանց փախնել, կարող են  2015/16 թվականների միգրացիոն ճգնաժամի կրկնություն հրահրել Եվրոպայում: