Պաշտոնական այցով օգոստոսի 16–ին Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, այդ օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
ԱԳՆ–ից տեղեկացնում են, որ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին ժ. 11:30-ին, որին կհետեւի ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի մամուլի համար համատեղ հայտարարությունը՝ ժ. 12:30-ին:





























