Գերմանիան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ է ուղարկում Քաբուլ, որպեսզի երկուշաբթի սկսի իր դեսպանատան աշխատակիցների տարհանումը, հայտնում է AP-ն:
Գերմանական dpa լրատվական գործակալությունը հայտնում է, որ առաքելությունը ներառելու է Գերմանիայի դեսպանատանն աշխատող աֆղանստանցի տեղական անձնակազմի տարհանումը: Ակնկալվում է, որ ռազմական ինքնաթիռները Քաբուլից տարհանվածներին կտեղափոխեն Կենտրոնական Ասիայում գտնվող բազա, որտեղից էլ նրանց կնստեցնեն չարտերային ինքնաթիռներ:
Իտալական ԶԼՄ-ները հայտնել են, որ Քաբուլում Իտալիայի դեսպանատան անձնակազմի մեծ մասը տեղափոխվում է Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայան՝ տարհանմանը նախապատրաստվելու համար: Corriere della Sera-ն հայտնում է, որ խոսքը 50 իտալացի եւ 30 աֆղան աշխատակիցների եւ նրանց ընտանիքների մասին է, ինչպես նաեւ դեսպանատանը հսկող կարաբիներիի զինված ոստիկանության: Իտալական LaPresse գործակալությունը հայտարարել է, որ Քաբուլից Իտալիայի դեսպանատան աշխատակիցների հետ չվերթը կթռնի կիրակի երեկոյան:





























