Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հրաժարական է տվել եւ մեկնել է Տաջիկստան, հայտնում է «Ասիա-Պլյուսը»՝ հղում անելով նախագահ Սաջադ Նուրիստանիի կառավարության պաշտոնյային:
Նուրիստանին ասել է, որ Աշրաֆ Հանիին ուղեկցում են նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մուհիբը եւ վարչակազմի ղեկավար Ֆազլ Մահմուդ Ֆազլին: Նուրիստանին նշել է, որ Տաջիկստանից հետո Հանին պետք է թռչի երրորդ երկիր, բայց որ՝ դեռ հայտնի չէ:
Այսօր թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքը գրավելու մասին: Երկրի ներքին գործերի նախկին նախարար Ալի Ահմադ Ջալալին կնշանակվի Աֆղանստանի անցումային կառավարության ղեկավար:





























