Նախագահ Աշրաֆ Հանին հեռացել է Աֆղանստանից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Աֆղանստանի ազգային հաշտեցման խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահը առցանց տեսանյութում հաստատել է, որ Հանին մեկնել է:
«Աֆղանստանի նախկին նախագահը լքեց Աֆղանստանը՝ թողնելով երկիրը այս ծանր վիճակում»,- ասել է Աբդուլլահը: «Աստված պետք է նրան պատասխանատվության ենթարկի»:
Թալիբները ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում գրավել են գրեթե ամբողջ Աֆղանստանը, չնայած ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից գրեթե երկու տասնամյակ Աֆղանստանի անվտանգության ուժերի ստեղծման համար ծախսված միլիարդավոր դոլարներին: Օգոստոսի 15-ի առավոտից թալիբները սկսել են Քաբուլի գրոհումը:





























