«Թալիբան» արմատական ​​շարժումը վերահսկողություն է հաստատել Քաբուլի բոլոր շրջանների վրա: Այս մասին Ariana News-ին հայտնել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:

«Քաբուլում անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել, [մեր] ուժերը հասել են քաղաքի բոլոր շրջանները», - հեռուստաալիքը մեջբերել է Մուջահիդի խոսքերը:

Թալիբները, Al Arabiya-ի փոխանցմամբ, կիրակի երեկոյան առանց մարտերի մտել են Քաբուլ եւ զբաղեցնում են կառավարական ուժերի կողմից լքված պետական հաստատությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը: Թալիբները հայտարարել են, որ «մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ իրենց ձեռքը կվերցնեն մայրաքաղաքի կառավարումը», փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը հայտարարել է Քաբուլում պարետային ժամ սահմանելու մասին, որը սկսվելու է տեղական ժամանակով 21:00-ին` սադրանքները ճնշելու եւ մայրաքաղաքի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով: