Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշում է նաեւ, որ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ միասին, ուշադիր հետեւում է օպերատիվ իրավիճակին: