Տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որեւէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որեւէ դիմում չի ստացվել։

Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»,– ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։