Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիային կարող է անհրաժեշտ լինել Աֆղանստանից տարհանել 10 հազար մարդու, հաղորդում է Reuters-ը:

Այս թիվը ներառում է 2500 աֆղան, ովքեր համագործակցել են Գերմանիայի հետ, ինչպես նաեւ` նրանց, ովքեր վտանգի են ենթարկվում Աֆղանստանում թալիբների` փաստացի իշխանության գալուց հետո:

«Այս թեման դեռ երկար ժամանակ կենտրոնական է լինելու»,- ասել է Մերկելը: Կանցլերը նաեւ հավելել է, որ Գերմանիան պետք է աշխատի Աֆղանստանին սահմանակից երկրների հետ` փախստականներին աջակցելու համար: