ԱՄՆ-ի հաշիվներում պահվող աֆղանական բոլոր պահուստներին «Թալիբան»-ի հասանելիությունը կմերժվի: «Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվ, որը Աֆղանստանի կառավարությունն ունի ԱՄՆ-ում, չի փոխանցվի թալիբներին»: Այս մասին AFP-ին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ապրիլի վերջին Աֆղանստանի կենտրոնական բանկի համախառն պահուստները կազմել են 9,4 մլրդ դոլար: Բայց, ըստ այս հարցին ծանոթ աղբյուրի, այդ միջոցների մեծ մասը պահվում է Աֆղանստանից դուրս: Անհասկանալի է, թե ակտիվների որ մասնաբաժինն է ԱՄՆ-ում:
Թալիբների կողմից իշխանության բռնազավթումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն չեղյալ հայտարարեց իր 9500 հոգանոց առաքելությունը՝ զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման ֆոնին:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին կիրակի երեկոյան լքեց երկիրը, երբ գրոհայինները շրջափակեցին մայրաքաղաքը՝ ավարտելով ռազմական հաղթանակը, որի արդյունքում նրանք ընդամենը 10 օրվա ընթացքում նվաճեցին բոլոր քաղաքները:
Վաշինգտոնը կարող է արգելափակել նաեւ Աֆղանստանին տրամադրվող օգնությունը բազմակողմանի վարկատուների կողմից, ինչպիսիք են ԱՄՀ-ն եւ Համաշխարհային բանկը:





























