Տոկիոյում հատուկ ռոբոտը հարսանեկան արարողություն է անցկացրել: Ինչպես գրում է

Gazeta.ru-ն, ռոբոտը զարդարված էր ծաղիկներով եւ խոսում էր կանացի հաճելի ձայնով:

Նորապսակները, որոնք դիմել են նման նորարարության, անմիջական կապ ունեն բարձր տեխնոլոգիաների հետ: Հարսնացուն աշխատում է ռոբոտների արտադրության ձեռնարկությունում, իսկ փեսացուն էլեկտրոտեխնիկա է դասավանդում բուհերից մեկում: Նրանք իրենց որոշումը բացատրել են հանգամանքով, որ ռոբոտները շուտով կդառնան մարդկանց կյանքի անբաժանելի մասը: