Քաբուլում կանայք դուրս են եկել ցույցի՝ պահանջով կանանց համար տեղ հատկացնել նոր կառավարությունում, հաղորդում է Khaama Press-ը: 

Սակայն նշվում է, որ նրանք ուղիղ չեն դիմել թալիբներին:

Ավելի վաղ մի քանի երիտասարդներ հավաքվել են Կունար նահանգում՝ պահանջելով, որպեսզի թալիբները թույլ տան աֆղանական դրոշին ծածանվել երկրի վրա: Նույն պահանջով լայն արշավ է սկսվել սոցցանցերում:

«Թալիբան» շարժման անդամները հանդիպել են մի խումբ կին բժիշկների եւ նրանց խնդրել շարունակել իրենց աշխատանքը: