Ստեփանակերտի շատ բնակիչներ արդեն երկու շաբաթ է՝ զրկված են ջրից, իսկ մի մասը ջուր է ստանում անջատումներով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա պարզաբանեց, որ ԼՂ տարածքում գետերի ակունքների 98 տոկոսը, որոնք գտնվում էին հայերի հսկողության տակ, մնացել են Քարվաճառում, որը հանձնվել է Ադրբեջանին: Նրա խոսքով՝ այդ փաստն արդեն խոսում է եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Հայաստանի համար ճգնաժամի մասին, քանի որ դա ուղիղ կապ ունի Սեւանի խնդրի հետ: «Որքանով ես կարողացա նկատել ադրբեջանական ռեսուրսներում հրապարակված կադրերում՝ Քարվաճառում գետերի մոտ ծանր տեխնիկա է աշխատում»,-հավելեց պատգամավորը:




























