Թալիբները լավ հարաբերություններ են  կանխատեսում Թուրքիայի հետ, քանի որ այն ձգտում է հարմարվել աշխարհակարգին Աֆղանստանում ռազմական հաղթանակից հետո, հայտարարել է «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սուհայլ Շահինը:

«Թուրքիան իսլամական մեծ եղբայրական երկիր է»,- ասել է Շահինը թուրքական Ahaber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Շահինը հասկացրել է, որ թալիբները պատրաստ են աշխատել միջազգային մասնագետների հետ՝ իշխանության կոնսոլիդացման համար: «Թող բոլորը հանգիստ լինեն, կառավարությունը, որը կստեղծվի Աֆղանստանում, կհարմարվի աշխարհակարգին»,- ասել է նա:

Ըստ Ahval-ի՝ թուրքական աղբյուրները հերքել են տեղեկություններն այն մասին, որ Անկարան ծրագրում է հրաժարվել օդանավակայանի անվտանգության ապահովման ծրագրերից՝ հայտարարելով, որ պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել թալիբներին:
Ընդգծելով մահմեդական Թուրքիայի հետ նմանությունները` թալիբները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան այլ միջազգային ուժերի հետ միասին պետք է դուրս բերի իր զինված ուժերն Աֆղանստանից: