Կփորձենք վաղը սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում անցկացնել:Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր»Պ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հիշեցրեց, որ նման առաջարկ է այսօր արել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին  Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակը ճնշվել է: Ավելի վաղ ՀՀ Պն-ն հայտնել է, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել նաեւ այսօր, որի հետեւանքով Սոթքում հայ զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: