«Թալիբանը» կհարգի կանանց իրավունքները եւ վրեժ չի լուծի՝ ձգտելով հանգստացնել զգուշավոր բնակչությանը եւ թերահավատորեն տրամադրված համաշխարհային ուժերին: Իր առաջին մամուլի ասուլիսում թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը խոստացել է, որ իրենք կհարգեն կանանց իրավունքները, սակայն «իսլամական իրավունքի շրջանակներում», հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ «Թալիբանը» ցանկանում է, որ մասնավոր լրատվամիջոցները «մնան անկախ», սակայն լրագրողները «չպետք է աշխատեն ազգային արժեքների դեմ»: Նա խոստացել է ապահով պահել Աֆղանստանը՝ վստահեցնելով, որ թալիբները վրեժ չեն լուծի նրանցից, ովքեր աշխատել են նախորդ կառավարության, օտարերկրյա կառավարությունների կամ ուժերի հետ: «Մենք ձեզ հավաստիացնում ենք, որ ոչ ոք չի գնա նրանց դուռը եւ չի հարցնի, թե ինչու էին նրանք օգնեւմ»,- ասել է նա:

Ավելի վաղ թալիբների մշակույթի հանձնաժողովի անդամ Էնամուլլահ Սամանգանին համաներում էր խոստացել եւ կանանց կոչ էր արել միանալ կառավարությանը: Սակայն շատ աֆղանցիներ թերահավատ են մնում: Ավագ սերունդները հիշում են թալիբների ծայրահեղ պահպանողական իսլամական հայացքները, որոնք ներառում էին կանանց նկատմամբ խիստ սահմանափակումներ, ինչպես նաեւ հասարակական քարկոծումներ, նախքան 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո կարտաքսվեին ԱՄՆ-ի գլխավորությամբ ներխուժման արդյունքում։