Որոշ կառավարական հաստատություններ կրկին բացվել են Հերաթում:
Հերաթում «Բրեշնա» ազգային էներգետիկ ընկերությունը վերսկսել է իր աշխատանքը մի քանի օր անց այն բանից հետո, երբ թալիբները հսկողության տակ են առել Հերաթը, հաղորդում է TOLO News-ը:
«Անձնակազմը վերադարձել է աշխատանքին, եւ ոչ մի խնդիր չկա»,-ասել է «Թալիբան» շարժման անդամ Մոհամադ Մերաջը:
Ինչ վերաբերում է Հերաթում կառավարական հաստատություններում կանանց ներկայությանը, թալիբների ներկայացուցիչն ասել է, որ կան կանոններ՝ կապված կանանց աշխատանքի հետ: «Տղամարդիկ եւ կանայք արժանի են, որպեսզի իրավունք ունենան՝ համապատասխան իսլամի դրույթների»,-ասել է նա:
Թալիբները Հերաթում բոլոր պետական ծառայողներին կոչ են արել վերադառնալ իրենց պարտավորությունների կատարմանը:




























