Չինաստանի իշխանությունները մտադիր են օգնել Աֆղանստանին` նույնիսկ երկրում արմատական ​​«Թալիբան» շարժման կողմից վերահսկողություն սահմանումից հետո, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
«Չինաստանը պատրաստ է նոր դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Աֆղանստանում թալիբների կողմից հաստատված իշխանությունների հետ միայն այն բանից հետո, երբ երկրում իրավիճակը կայունանա եւ այնտեղ հանդուրժող կառավարություն ձեւավորվի», - ասել է Չժաոն:

«Մենք կշարունակենք աջակցել Աֆղանստանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին եւ այդ երկրին կտրամադրենք հնարավոր օգնությունը` ոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու համար»,- ասել է նա լրագրողներին: