Առնվազն երկու մարդ է զոհվել, 10 մարդ վիրավորվել է Ջելալաբադ քաղաքում Աֆղանստանի ազգային դրոշին աջակցող ցույցի ժամանակ, հաղորդում է Al Jazeera-ն:
«Թալիբան» շարժման գրոհայինները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետեւանքով զոհվել է 2 եւ վիրավորվել 10 մարդ: Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել Հոսթ նահանգում: Դատելով հրապարակված լուսանկարներից՝ ցույցին մասնակցել են տասնյակ աֆղանցիներ:
Քաբուլի գրավումից հետո թալիբները Քաբուլում պետական հաստատությունների շենքերի վրա բարձրացրել են «Աֆղանստանի իսլամական էմիրության» սպիտակ դրոշները:




























