Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Աֆղանստանում:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը բովանդակալից քննարկել են իրավիճակն Աֆղանստանում, երկուստեք շահագրգռվածություն են հայտնել իրավիճակի կայունացման հարցում եւ ազգային հիմնական ուժերին կոչ են արել հնարավորինս արագ ապահովել անվտանգությունն ու օրենքը երկրում:

Անդրադարձ է կատարվել միջազգային եւ երկկողմ օրակարգի այլ հարցերի: Դիտարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցն ամենաբարձր եւ բարձր մակարդակներով: