Աֆղանստանի Ասադաբադ քաղաքում մի քանի մարդ է սպանվել Անկախության օրվա առթիվ հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին:
Նախօրեին 3 մարդ է սպանվել նմանատիպ բողոքի ակցիայի ժամանակ:
Ականատեսներից մեկի խոսքով՝ պարզ չէ, թե արդյոք նրանք զոհվել են կրակոցների կամ հրմշտոցի հետեւանքով:
Հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել:
«Սկզբում ես վախեցած եւ չէի ցանկանում գնալ, սակայն երբ տեսա, որ իմ հարեւաններից մեկը միացել է, հանեցի դրոշը: Մի քանի մարդ է սպանվել եւ վիրավոր ստացել»:
Այսօր Աֆղանստանը նշում է բրիտանական վերահսկողությունից անկախացման օրը, որը հռչակվել էր 1919 թվականին:





























