Թուրքիան Քաբուլի միջազգային օդանավակայանից Turkish Airlines (THY) չվերթով տարհանել է Աֆղանստանի պարտված կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում երկրորդ փոխնախագահ Մուհամադ Սարվար Դանիիշին եւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարին։

Ինչպես գրում է Hürriyet-ը, պաշտոնյաները դարձել էին թալիբների թիրախներ։

«Թալիբանը» հայտարարել է երկրում անցած հանգստյան օրերին ռազմական հաղթանակի մասին, ինչը դրդել է օտարերկրյա կառավարություններին տարհանել իրենց քաղաքացիներին եւ որոշ աֆղանստանցիների, որոնց սպառնում էին մեղադրանքներ թալիբների կողմից։

Թուրքական կառավարությունը նախատեսել եւ իրականացրել է փրկարար գործողություն Քաբուլում Թուրքիայի դեսպանության միջոցով՝ տարհանելու համար թուրք քաղաքացիներին եւ աֆղանստանցի պաշտոնյաներին, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ։

Տեղեկացվում է, որ ինքնաթիռը դուրս է բերել 324 մարդու։