Ռուսաստանը կողմ է Աֆղանստանում համազգային երկխոսությանը՝ Փանջշերում մարտերի ֆոնին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա ուշադրություն է հրավիրել նրան, որ թալիբները դեռ չեն վերահսկում Աֆղանստանի ողջ տարածքը: «Հաղորդագրություններ են ստացվում Փանջշերի կիրճում իրավիճակի մասին, որտեղ տեղակայված են Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի եւ Ահմադ Մասուդի ուժերը: Մենք կողմ ենք համազգային երկխոսությամբ՝ միմյանց դեմ մարտնչող բոլոր ուժերի մասնակցությամբ»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի կարգավորման հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձեւաչափը ՌԴ-ն համարում է առավել արդյունավետ հարթակ, եւ այն պատրաստ է վերսկսել իր աշխատանքը:





























