Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին մահացել է: Այսպիսի տեղեկատվություն են տարածել իրանական ընդդիմության առաջնորդները: Հաղորդում է «Կուրսոր»-ը:
Ըստ այդ աղբյուրների, հոկտեմբերի 12-ին տեղի ժամանակով ժամը 14.15-ին Խամենեին կորցրել է գիտակցությունը եւ շտապ հոսպիտալացվել է:
Որոշ տեղեկություններով, Այաթոլլան գտնվում է կոմայում եւ նրա մոտ են թողել միայն որդուն ու անձնական բժշկին: Ընդդիմադիրները, սակայն պնդում են, որ երկրի բարձրագույն առաջնորդը մահացել է հոկտեմբերի 14-ին: 70-ամյա Ալի Խամենեիի վիճակը վերջին շրջանում կտրուկ վատացել էր:




























