Մոտ երկու տասնյակ դիվանագետներ, որոնք աշխատում էին Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատանը, հուլիսին նախազգուշացրել էին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից անմիջապես հետո Քաբուլը ընկնել թալիբների ձեռքում, գրում է The Wall Street Journal-ը:
Գաղտնի հեռագրի մեջ, որը ուղարկվել էր Պետդեպարտամենտի գաղտնի ալիքով, մանրամասն նկարագրվել են Թալիբանի արագ հաջողություններն ամբողջ երկրում, աֆղանական ուժերի փլուզումը եւ առաջարկություններ էին արվում տարհանման աշխատանքներն արագացնելու համար:
Հուլիսի 13-ի նամակում նաեւ ավելի կոշտ ձեւակերպումներ էին օգտագործվում` Թալիբանի գործողությունները նկարագրելու համար: Այդ մասին Wall Street Journal-ին հայտնել է աղբյուրը` ընդգծելով, որ տեղական վարչակազմի պաշտոնյաները հստակ նախազգուշացրել են առաջնորդներին խմբի առաջխաղացման մասին:
Հեռագիրը կոչ է պարունակում Պետդեպարտամենտին` սկսել գրանցել եւ հավաքել աֆղան թարգմանիչների եւ այլ դաշնակիցների անձնական տվյալները, ովքեր իրավունք ունեն երկրից մեկնելու հատուկ ներգաղթային վիզաներ ստանալու համար, եւ ասվում էր, որ ԱՄՆ-ն պետք է սկսի տարհանման թռիչքներն օգոստոսի 1-ից ոչ ուշ:
Հեռագիրը, որն ուղարկվել էր Բլինքենին եւ քաղաքականության պլանավորման տնօրեն Սալման Ահմադին, ստորագրել էր ընդհանուր 23 աշխատակից:
«Ոչ ես, ոչ էլ որեւէ մեկը ոչինչ չի տեսել, ինչը կարող էր խոսել 11 օրվա ընթացքում այդ բանակի եւ այդ կառավարության փլուզման մասին»,- չորեքշաբթի Պենտագոնում լրագրողներին ասել է Միավորված շտաբի պետերի գեներալ Մարկ Միլին:
Կոլափսը Սպիտակ տանն անհարմար դրության մեջ դրեց, հատկապես` այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 8-ին երկրին հայտարարել են, որ 1975 թվականին Սայգոնից ԱՄՆ-ի նահանջը հիշեցնող տեսարաններ չեն լինի, եւ որ թալիբների կողմից գրավումը «շատ քիչ հավանական է»:




























