Ճապոնական տիեզերական գործակալությունը նախատեսում է բնահողի նմուշներ վերցնել Մարսից՝ մոլորակի ծագման հանելուկը լուծելու եւ հնարավոր կյանքի հետքեր գտնելու հույսով, տեղեկացնում է AP-ը։
Աերոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունը (JAXA) 2024թ. նախատեսում է հետազոտական սարք ուղարկել մոլորակ, որը վայրէջք կկատարի Մարսի Ֆոբոս արբանյակի վրա՝ 10 գրամ բնահող հավաքելու եւ այն 2029թ. Երկիր հասցնելու համար։
ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը աշխատում է Մարսի խառնարանում, որտեղից պետք է հավաքի 31 նմուշ, որոնք կհասցվեն Երկիր Եվրոպական տիեզերական գործակալության օգնությամբ արդեն 2031թ.։ Չինաստանը տիեզերանավ է իջեցրել Մարսի վրա եւ նախատեսում է նմուշները Երկիր հասցնել 2030թ.։
JAXA գիտնականները կարծում են, որ Ֆոբոսի բնահողի մակերեսի մոտ 0,1 տոկոսն առաջանում է Մարսից, իսկ 10 գրամը կարող է պարունակել մոտ 30 հատիկ՝ կախված բնահողի խտությունից։
Տիեզերագիտությսն եւ աստղագնացության ինստիտուտի պրոֆեսոր Տոմոհիրո Ուսուին ասել է, որ Ֆոբոսի բնահողը, ըստ երեւույթին, Լուսնի եւ Մարսի նյութի խառնուրդ է՝ այստեղ հասած ավազե մրրիկների հետեւանքով։ Նրա խոսքով՝ Ֆոբոսում նմուշների հավաքումը մի քանի տեղերից կարող է ավելի շատ շանս տալ՝ ստանալու Մարսի վրա կյանքի հնարավոր հետքեր, քան Մարսի մեկ տեղից վերցված բնահողի նմուշները։





























