Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններ են սկսել Կրեմլում: Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության հիմնական գործընկերներից մեկը Եվրոպայում եւ աշխարհում, հայտնում է ՏԱՍՍ -ը:
Նրա խոսքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Ռուսաստանի Դաշնություն պարզապես հրաժեշտի այց չի լինի կանցլերի պաշտոնում, այլ նաեւ` հագեցած լուրջ բովանդակությամբ. «Գերմանիան նաեւ մեր երկրորդ առեւտրատնտեսական գործընկերն է Չինաստանից հետո: Չնայած նրան, որ 2020 թվականին մենք բավականին լուրջ անկում ունեցանք` այժմ կա ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճ առաջին վեց ամսվա ընթացքում»:





























