Մինչեւ օգոստոսի 31-ը «Թալիբան»-ը չի նախատեսում որոշում կայացնել կամ հայտարարել առաջիկա կառավարության կազմի մասին մինչեւ օգոստոսի 31 ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետը: Այս մասին հայտնում է AP-ն` վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրները:
Թալիբների առաջատար բանակցող Անաս Հաքանին ասել է, որ թալիբները «ոչինչ չանելու» գործարք են կնքել ԱՄՆ-ի հետ մինչեւ զորքերի դուրսբերման ավարտը:
Հաքանիի հայտարարությունը մտահոգություն է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչ կարող են պլանավորել թալիբներն օգոստոսի 31-ից հետո, եւ արդյոք նրանք կկատարեն իրենց խոստումը հաջորդ կառավարությունում ոչ թալիբ պաշտոնյաներին ընդգրկելու վերաբերյալ:





























