Աֆղանստանում թալիբների իշխանության գալու օրվանից Քաբուլի օդանավակայանից տարհանվածների թիվը հասել է 9 հազարի, CNN-ին հաղորդել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Մենք արդեն տարհանել ենք 9 հազար մարդու: Նախագահը չափազանց կենտրոնացած է դրա վրա: Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի մարդիկ հնարավորինս շուտ դուրս բերվեն այնտեղից», - ասել է նա:
Աֆղանստանում մնացած ամերիկացիների թիվը անհայտ է: Բեդինգֆիլդի խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ հայտնի չէ, թե նրանցից քանիսն են ինքնուրույն լքել երկիրը՝ մինչեւ Քաբուլի անկումը եւ տարհանման մեկնարկը:





























